21 Հունիսի, Saturday, 2025
KFC

Թեկուզ կյանքի գնով. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ թերթին հետաքրքիր տեղեկություններ հասան նախօրեին “Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ գրասենյակում կայացած հանդիպման մասին:

“Ինչպես հայտնի է, առաջնորդներին ուղեկցում էին նրանց վստահելիները, որոնց շրջանակներից էլ պարզեցինք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծառուկյանին լրջորեն բացատրել է, թե պետք է կյանքի գնով էլ լինի թույլ չտալ Սերժ Սարգսյանին` իրականացնելու Սահմանադրական բարեփոխումները: “Դա Սերժ Սարգսյանի իշխանության վերաարտադրության միակ միջոցն է մնացել, որին պետք է խոչընդոտել”, – մանրամասնել է Տեր-Պետրոսյանը: Իսկ Գագիկ Ծառուկյանը  ուշադրությամբ լսել է եւ ասել, որ ամեն ինչ կանեն: ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը կարծում են, որ Սերժ Սարգսյանը ՍԴ փոփոխությունների հետ ինչ-որ մեկին “սիմվոլիկ” նախագահ կկարգի, ինքն էլ կնշանակվի վարչապետի պաշտոնում` այդպիսով անժամկետ երկարաձգելով սեփական իշխանությունը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ