30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Գործարարներին չեն սահմանափակելու

”Այդպես է նախատեսված, որ այնտեղ պիտի որոշվի անդամակցության հարցը”,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե հոկտեմբերի տասին Հայաստանը դառնալու է ԵՏՄ անդամ, ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:  Խոսելով Ռուսաստանի նկատմամաբ պատժամիջոցներից և դրանից հետո Ռուսաստանի շուկա ներկրվող հայկական ապրանքներից` նախարարն ասաց, որ խնդիր չի տեսնում, որովհետև ապրանքներն ինչպես ներմուծվում ու արտահանվում էին, այդպես էլ կշարունակվի:

”Մաքսային միության մեջ աշխատելու առումով խնդիր չենք տեսնում` նաև հաշվի առնելով զուտ տեխնիկական բաղադրիչը, որովհետև մեր ապրանքներն այնպես, ինչպես ներմուծվում ու արտահանվում էին, մեր գործարարներն ազատ են իրենց ընտրության մեջ` ընտրելու իրենց գործընկերներին, իհարկե հաշվի առնելով ՀՀ այն պարտավորությունները, որ բխում են միջազգային կոնվենցիաներից, ՄԱԿ-ի տարբեր որոշումներից, բանաձևերից, բայց մենք մեր գործարարների առաջ որևէ սահմանափակումներ չենք դնում: Որևէ երկրի հետ որևէ սահմանափակման խնդիր չենք տեսնում”,-շեշտեց նախարարը: 

Հարցին, թե հնարավոր է, որ Վրաստանի անդմակցությունը Եվրոպական միությանը խաթարի Հայաստանի հետ հարաբերություներին Ճշմարիտյանը հավաստիացրեց, որ երկու երկրների համագործակցության թուլում ոչինչ չի փոխվի, քանի որ համագործակցությունը բխում է երկու երկրների շահերից:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ