14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մեր հայրենակիցները արժանի են Հայաստանի Հանրապետության անունից երախտագիտության միավորող եւ ծանրակշիռ խոսքի». Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Հայաստանին եւ Արցախին սպառնացող թուրք-ադրբեջանական հերթական վտանգը համախմբեց նաեւ աշխարհասփյուռ հայությանը։
 
Հայկական բազմաթիվ կառույցներ կազմակերպված աշխատանք տարան առաջ մղելու «հայկական օրակարգը», տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ երկրագնդով մեկ բարձրացրեցին իրենց ձայնը ի պաշտպանություն երկու հայկական պետությունների։
 
Բացի սահմանային լուրերից այս օրերին մենք ուշիուշով հետեւում էինք մեր հայրենակիցների պայքարին եւ դիմակայություններին թյուրքական ամբոխներին։
 
Հայկական Սփյուռքի ներուժը եւ ազգային ոգին Մոսկվայից մինչեւ Լոս, Փարիզից մինչեւ Ախալքալաք կրկին կանգնեցին իրենց պատմական Հայրենիքի թիկունքին, ապացուցելով դեռեւս տարիներ առաջ Սերժ Սարգսյանի այն միտքը, որ Հայաստանն առանց Սփյուռքի մի պետություն է, Հայաստանը Սփյուռքով՝ մեկ այլ։
 
Կարծում եմ, որ մեր հայրենակիցները արժանի են Հայաստանի Հանրապետության անունից երախտագիտության միավորող եւ ծանրակշիռ խոսքի»։
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ