07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լևոն Զուրաբյանի համար անհասկանալի է մամուլի անհանգստությունը

”Մենք նույն օրն ունեցանք և երկկողմ հանդիպում, և քառակողմ հանդիպում. դրանք ոչնչով իրար խանգարող հանդիպումներ չեն”-Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն` ի պատասխան հարցին, թե ինչու էին քառյակի գործընկերներից միայն ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչները հանդիպել: Ըստ նրա՝ քառակողմ հանդիպումներն իրենց հունով են գնում, երկկողմ հանդիպումներն իրենց ֆորմատն ունեն։

”Ես չեմ հասկանում մամուլի անհանգստությունը, թե շահարկումները` կապված նրա հետ, որ եթե ԲՀԿ-ն օրինակ հանդիպում է Դաշնակցության հետ և քննարկում է հարցեր, դա միանգամից ազդարարվում է որպես քառյակի վերջ։ Կամ եթե նույն բանն անում են Կոնգրեսն ու ԲՀԿ-ն, նույնպես կատարվում է նման հռչակում։ Ես սրա հետևում տեսնում եմ ինչ-որ մի անհանգստություն իշխանության կողմից, ամեն մի հանգամանք մեկնաբանել որպես քառյակի փլուզում։ Նման բան գոյություն չունի, ինչքան ուզում են փայփայեն, ավելին ասեմ՝ ինչքան ավելի շատ են խոսում քառյակի քայքայման մասին, այնքան ես հասկանում եմ, թե ինչքան են անհնագստացած իշխանություները և ինչքան են երազում այդ քայքայման մասին”,-եզրափակեց նա։

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ