՛՛No comment՛՛

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղակ է, որ քառյակը պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարան` վիճարկելու կուտակայինին փոխարինած Նպատակային սոցիալական վճարի վերաբերյալ օրենքը:
”Լսել եմ, որևէ մեկնաբանություն չունեմ”,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց Ասատրյանը: Նախարարի կարծիքով՝ խնդիրները, որ բարձրացվել էին ՍԴ-ի կողմից, նոր օրենսսդրական փաթեթում լուծումներ են ստացել:
”Այն բոլոր խնդիրները, որոնք պետք է լուծվեին միչև սեպտեմբերի 30-ը, կառավարության ներկայացրած օրեսդրական նախաձեռնությամբ լուծվել են, իսկ թե համապատասխանում են սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, թե ոչ, դրա միակ գնահատական տվողը մնում է Սահմանադրական դատարանը”:
Ինչ վերաբերում է դասախոսների դիմում-բողոքներին օրենքի կիրառման հետ կապված՝ վարչապետը հանձնարարական է տվել Ֆինանսների նախարարին և այդ հարցով աշխատանքներ են տարվում: Հիշեցնենք, մասնավոր և պետական բուհերի դասախոսները իրենց դժգոհությունն էին հայտնել, որ օրենսդրական բացի պատճառով չեն կարողանում Պարտադիր սոցիալական վճարից հրաժարվելու դիմում գրել: