23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԶՈւ-երն իրենց գործն ավարտել են, քաղաքական լուծման ժամանակն է». «Հրապարակ»

«Լոկալ բախումները կարո՞ղ են հանգեցնել լայնածավալ գործողությունների՝ հարցրինք պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանին։ «Անկանխատեսելի է։ Այն, որ սահմանի այդ հատվածում լարվածությունը, դիվերսիոն գործողությունները շարունակվելու են, երկրի թիվ 1 պաշտոնյան պետք է հասկանա, նաեւ հասկանա, որ զինված ուժերն ու բանակն իրենց գործն արել-ավարտել են, այժմ պետք է քաղաքական լուծում, որովհետեւ Ադրբեջանն անընդհատ հարձակվելու է այդ դիրքերի վրա»:

Ինչո՞ւ։ «Որովհետեւ կարեւոր հանգույց է եւ թուլացնում է Ադրբեջանի պաշտպանական ու հարձակողական կարողությունները»: Ո՞րն է քաղաքական լուծումը։ «Իշխանությունը պետք է օգտագործի ՀԱՊԿ-ի, ԵԱՀԿ-ի, Ռուսաստանի, Իրանի հետ հարաբերությունների ողջ ռեսուրսը»:

Դիմեն ՀԱՊԿ-ի՞ն: «ՀԱՊԿ-ին դիմելու հազար ու մի պրոցեդուրա կա, նկատի ունեմ` քաղաքական լուծման եւ ոչ ռազմական տարբերակը՝ պետք է ՀԱՊԿ-ից պոկել գնահատական, որ ՈւԱԶ-ի մոլորվածության խնդիր չէ, այլ` ուղեկալի վրա ադրբեջանական կողմի հարձակման»:

Ինչո՞ւ չի անում դա ՀԱՊԿ-ն։ «Մերոնց լուրջ չի վերաբերվում»: Իսկ ԵԱՀԿ ՄԽ-ից ի՞նչ պետք է սպասել։ «Պետք է վերականգնել Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնեւի պայմավորվածությունները ու նաեւ տիեզերական զոնդաժը` օրբիտայից երկու կողմերի ռազմական շարժը վերահսկելու համար։ Պետք է հասնել նրան, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում հայտնի եւ ոչ լղոզված հայտարարություններ անի` հատկապես թուրքական գործոնով պայմանավորված, որովհետեւ մենք ՌԴ-ի հետ ունենք համատեղ պայմանագրեր` օդային տարածքի ու «մնացյալի» հետ կապված։

Ինչ վերաբերում է Իրանին․ քանի որ այս ամենը նաեւ փորձ է` թույլ չտալու ԵԱՏՄ ընդլայնումը դեպի Իրան, Իրանը, որպես կապող օղակ, պետք է ներգրավել դիվանագիտական գործընթացի մեջ, որպես չերեւացող, բայց շատ լուրջ դաշնակցի»:

Այս և այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա   համարում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ