14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գնահատել Քր․ Օր․-ի 300 հոդվածի սահմանադրականության հարցը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց դիմել Սահմանադրական դատարան՝ Քր․ Օր․-ի նախկին գործողության և այսօր քննվող գործով իրավական ուժ ունեցող 300 հոդվածի սահմանադրականության և դրա՝ Սահմանադրության 72, 73, 69, 79 hոդվածներին համապատասխանության հարցով:

 

Ըստ պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ չնայած, որ սույն գործով մեղադրանքն առաջադրված է 300․1 հոդվածով, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ քննարկման առարկա պետք է դարձվի նաև 300 հոդվածը։

«Դատարանը պետք է գնահատի, արդյոք առաջադրված մեղադրանքը համապատասխանո՞ւմ է Քր․Օր-ի նախկին խմբագրությամբ 300 հոդվածին։ Ըստ էության՝ այս պահին չգործող հոդվածը սույն գործով ամբաստանյալների համար ուժ ունեցող և գործող հոդված է, և պետք է գնահատվի նաև դրա սահմանադրականության հարցը։ Եթե 300 հոդվածը Սահմանադրությանը չի համապատասխանում, մենք բոլորս պետք է այս դահլիճը լքենք, քանի որ 300.1 հոդվածը մինչև 2009 թվականը գոյություն չի ունեցել», – ընդգծեց Խուդոյանը։

Նա ավելացրեց, որ դատարանը չի կարողանա շատ որոշումներ կայացնել մինչև այս հարցը չհստակեցվի։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ