15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Չեն հավատում իշխանության անկեղծությանը

Ազգային Ժողովում հայտարարությունների ժամին ”Ժառանգություն” խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը տեղեկացրեց, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրային քննարկում են կազմակերպելու: ”Ակնհայտ է, որ այս հարցում չկա կոնսենսուս, ինչը չափազանց անհրաժեշտ է այս աղետալի փաստաթուղթը քննարկելու համար: Իշխանությունը և որոշ քաղաքական ուժեր գտնում են, որ այս պահին պետության և պետականության կայացման հիմնական խոչընդոտը գործող Սահմանադրությունն է: Բավական լուրջ սպեկտրով քաղաքական ուժեր գտնում են, որ այս իրավիճակում դրա անհրաժեշտությունը չկա և չեն վստահում իշխանության այս մղումների անկեղծությանը: Իշխանությունն անկեղծ չէ իր մղումներում”,- շեշտեց պատգամավորը:

Նա ասաց, որ սեպտեմբերի 16-ին ժամը 12:00 -16:00-ին ”Կոնգրես” հյուրանոցում տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներ, որտեղ կուսակցությունը կներկայացնի, թե ինչու է դեմ սահմանադրական բարեփոխումներին: ”Մենք փաստարկներ կնշենք: Մի բան հստակ է, որ այս փաստաթղթի ստորագրումը կարող է ծանր իրավիճակ ստեղծել Հայաստանի ներքաղաքական իրավիճակում: Կոչ եմ անում իշխանությանը հրաժարվել այս բավականին վտանգավոր նախագծից”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ