16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

”Վերահսկիչ պալատի վերջին զեկույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է թալանվում պետական բյուջեն”

ԱԺ Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին:

Ինչպես գիտեք ԱԺ 4 խմբակցություններ 12 առաջնահերթ պահանջներ են ներկայացրել իշխանություններին՝ ուղղված երկրի տնտեսության առողջացմանը և քաղաքական համակարգի կայացմանը։ Սա չի նշանակում, որ երկրի առջև կանգնած խնդիրները սահմանափակվում են այդ 12 կետերով։ Կուտակված խնդիրները շատ են և դրանք առաջին հերթին պայմանավորված են տարիներ շարունակ իրականացվող հակաժողովրդական քաղաքականությամբ և ապաշնորհ կառավարմամբ։ Կարևորագույն խնդիր է անպատժելիության և ամենաթողության վերացումը։ Ով է առ այսօր պատասխան տվել 2008թ. մարտի 1-ի 10 սպանությունների համար և ով է հավատում, որ ցանկության դեպքում այդ ոճրագործությունը հնարավոր չէ բացահայտել։

Պատասխանատու պաշտոններում շատ դեպքերում նշանակվում կամ վերանշանակվում են արատավորված, իրենց գործը ձախողած, հանցագործությունների մեջ խրված անձինք։ Կուռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին հայտարարող վարչախումբը իշխանական լծակները օգտագործում է իր մերձավորներին եկամտաբեր պաշտոններում տեղավորելու, նրանց բիզնես շահերը սպասարկելու նպատակով և անամոթաբար խոսում արդարությունից և օրինականությունից։ Վերահսկիչ պալատի վերջին զեկույցը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես է թալանվում պետական բյուջեն։

Այս ամենը խարխլում է մեր պետականության հիմքերը, սպանում է մարդկանց հավատը պետության նկատմամբ և նպաստում արտագաղթին։ Եվ իհարկե ավելորդ է խոսել երկրի առաջընթացի մասին, քանի դեռ մեր երկրում իշխանությունը չի ձևավորվում համաձայն սահմանադրության՝ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։ Ինչ որ արատավոր ավանդույթ է ձևավորվում՝ ոտնահարելով սահմանադրությունը բռնազավթել իշխանությունը և հետո իրականացնել սահմանադրական փոփոխություններ, ընդ որում նույնպես կեղծիքներով։ Ակնհայտ է, որ անիմաստ է խոսել սահմանադրական փոփոխությունների մասին քանի դեռ չի իրացվում սահմանադրության 2-րդ անփոփոխ հոդվածը։ Անհրաժեշտ են իրական փոփոխություններ և ոչ թե արհեստական օրակարգեր Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է ժողովրդի կողմից ընտրված և սահմանադրությունը հարգող իշխանություն։ Սրանից է պետք սկսել, սա է օրվա հրամայականը։ Արդար ընտրություններ և ազնիվ իշխանություն ահա թե ինչ է պետք մեր երկրին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ