17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կոնդեցիները օղակել են նախագահի առանձնատունը

Այսօր  կոնդեցիները բողոքի ակցիայով հավաքվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց։ Նրանց պահանջում էին նախագահից՝ լսել իրենց:Բողոքի ակցիայի մասնակիցները հետ զրույցում նշել են, որ իրենց խնդիրն առկա է շուրջ 7 տարի, սակայն պատասխանատուները հրաժարվում են լուծում տալ:

՛՛Կորեայի որբերը մեզանից լավ են ապրում։ Մեր բնակարանները քանդեցին ասելով, թե դա արվում է Կոնդը բարեկարգելու նպատակով։ Մեզ հույս էին տալիս, որ քանդված բնակարանները կվերակառուցեն։ Մինչ օրս վերակառուցում են…՛՛,-ասաց բնակիչներից Կարեն Նավասարդյանը՝ տեղեկացնելով, որ 215 ընտանիք մնացել է անտուն և ապրում է վարձված կացարաններում:

Կոնդեցիների հետ զրուցեց ՀՀ նախագահի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը, վերջինս տեղեկացրեց, որ Կոնդի բնակիչների հարցը քննարկումների փուլում է գտնվում: Նա վստահեցրեց որ այս հարցը լուծում կստանա։

Կոնդեցիները սակայն , հավաստեցին, որ կորցրել են հավատալու ունակությունը, քանի որ  7 տարի է իրենց խաբում են:

Նախագահի առանձնատան մոտից նրանք շարժվեցին դեպի Կառավարության 3-րդ շենք՝ քաղաքաշինության նախարարի հետ հանդիպման. ՛՛Այսօր մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ մեր մասին մոռացել են և մեր հարցին լուծում չեն պատրաստվում տալ։ Այդ ինչպես է, որ նախարարը հարկ չհամարեց մեզ այօր ընդունել, այլ ասեցին, որ մեզ կզանագահարեն։ Ոչ էլ կզանգեն, մեզ տենց խաբելով կտանեն կբերեն՛՛,-մեզ հետ զրույցում նշեց հուսահատված կոնդեցին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ