Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 349 նոր դեպք, մահացել է 17 մարդ
Հայաստանում հուլիսի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի 29 285 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 349-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 16 907 մարդ (+605), այս պահին բուժվում է 11 711-ը (-273)։
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 667 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 503 (+12), այլ պատճառներով՝ 164 (+5)։
Մեկ օրում մահացել է 17 մարդ:
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 58 (կին), 70 (կին), 72 (տղամարդ), 56 (կին), 56 (կին), 63 (տղամարդ), 81 (տղամարդ), 80 (կին), 82 (կին), 85 (տղամարդ), 54 (կին) և 60 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: