14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ո՞վ է իրականում Դոկտոր Մահը․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․

«Ո՞Վ Է ԻՐԱԿԱՆՈւՄ ԴՈԿՏՈՐ ՄԱՀԸ

ԱՄՆ-ում հայտնի հայազգի բժիշկներից էր Ջեք Գևորգյանը՝ դոկտոր Մահը։ Նրա կերպարը փայլուն կատարեց Ալ Պաչինոն, նույն անվանումով կինոնկարում։ Կարելի է անվերջ վիճել, իրավունք ունե՞ր, արդյոք դոկտոր Գևորգյանը անհուսությամբ տառապող մարդկանց համար կատարել նրանց ցանկությունն ու, ի վերջո «օգնել» նրանց գնալ ինքնասպանության։
Այսօր Հայաստանի Հանրապետության Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը իր անպատասխանատու գործունեության, կամ անգործության համար, պատասխանատու է համաճարակի 459 մահերի գերակշիռ մասի համար։ Սակայն պարոն «հեղափոխական» , բայց իրական նախարար ՄԱՀԸ, փոխանակ պատասխանատվություն զգալու համաճարակը «շրջանառությունից» հանելու համար, շարունակում է մասնագիտական եզրույթներով (պացիենտ, պենետերացիա, լոքդաուն և այլն) «ցուցադրել» իր պրոֆեսիոնալիզմը և ամենազարամանալին, ժամանակ է գտնում հաճոյանալու իր առաջնորդին՝ «պայքարելով» քաղաքական հակառակորդների դեմ(տես նրա ցածրակարգ գրառումը Նաիրա Զոհրաբյանի դեմ)։

Հ․Գ․ Հետագայում, հավանաբար Արսեն Թորոսյանին «Նախարար Մահը» կինոնկարում կմարմնավորի Հայկ Մարությանը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ