18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ը, ՀԱԿ-ն ու ”Ժառանգությունը” հրաժարվեցին

Ազգային ժողովի Հաշվիչ հանձնաժողովում ՀԱԿ-ը, ‘’Ժառանգությունն’’ ու ԲՀԿ-ն ներկայացուցիչներ չեն ունենա: Այս մասին այսօր ԱԺ-ի  նիստում հայտարարեցին խմբակցության ներկայացուցիչները: Լևոն Զուրաբյանը, Ռուբիկ Հակոբյանն ու Նաիրա Զոհրաբյանը շեշտեցին, թե հանձնաժողովում բազմակարծություն չկա, ու դոմինանտ է իշխող ՀՀԿ-ի տեսակետը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց. ‘’Սա ոչ թե փաստարկներ էին այլ կարծիք: Բոլոր ժողովրդավարական երկրներում դոմինանտը մեծամասնությունն է’’:

Ապա կազմակերպվեց քվեարկություն ու որոշվեց, որ ինչպես նախկինում, հիմա ևս հանձնաժողովում ՀՀԿ-ը պիտի ունենա յոթ անդամ, մյուս խմբակցությունները` մեկական: Երկու անդամ ունենալու հնարավորություն էր տրվում միայն ԲՀԿ-ին: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ