17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը աղոթելով կհասնի նախագահական

՛՛Ազգային ինքնորոշում միավորում՛՛ կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը երեկվանից հացադուլի մեջ է: Պահանջում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսօր մենկարկելու է հանրահավաք, իսկ ամեն օր ժամը 17-ից 18-ը նա լինելու է նախագահական նստավայրի դիմաց, սպասելով՝ հրաժարականին:

Henaran.am-ի հետ զրույցում Հայրիկյանն ասաց, որ չնայած չի հետաքրքրվել, բայց համակիրներ կունենա, որովհտեւ ՛՛օրակարգում ընտրության հարց է՝ քաղաքակիրթ Եվրոպա, թե վայրենի Ռուսաստան՛՛: Քաղաքական շատ գործիչներ են զանգահարում Հայրիկյանին: “Հորդորում են փոխել պայքարի միջոցը. ՛՛Ոմանք ավելի խիստ պայքար են առաջարկում, սակայն առայժմ ես այս ուղին եմ ընտրել”,-ասաց Հայրիկյանը:

Ի դեպ, մինչ նախագահական նստավայր գալը՝ Հայրիկյանը այցելելու է վանքեր՝ աղոթելու է:

“Վանքերում աղոթելու եմ, որ Աստված մեր իշխանություններին տա այն, ինչ իրենց պակասում է: Մեկը կհամարի խելք, մյուսը՝ բարությունը, ճշմարտության զգացողությունը, ամեն դեպքում տա այն, որ կարողանան գնալ աստվածահաճո ճանապարհով”,-եզրափակեց ԱԻՄ նախագահը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ