17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նորոգվում են տրոլեյբուսները

Մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով 2014 թվականի 1-ին կիսամյակում ընկերության կողմից իրականացվել են ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ շարժակազմի մասնակի նորոգման աշխատանքներ: Ըստ  այդմ, նորերով են   փոխարինվել Արշակունյաց պողոտայի հպակային ցանցի  14200 մետր երկարությամբ  պղնձալարերը:

Նմանատիպ աշխատանքներ են իրականացվել նաև Սեբաստիայի, Էրեբունի և Թևոսյան  փողոցների առանձին հատվածներում: Նալբանդյան, Լենինգրադյան, Նանսենի, Կիևյան, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներում և Սայաթ-Նովայի ու Իսակովի պողոտաներում  ներկվել, թարմ տեսքի է բերվել թվով 212  հենասյուն: Խանջյան փողոցում նաև հպակային լարերն են  փոխարինվել`2200  մետր երկարությամբ:  Կազմակերպվել են  ընկերությանը պատկանող այլ  մեքենամեխանիզմների  ու ներքին ենթակառուցվածքների կարգաբերման  աշխատանքներ:  Առաջին կիսամյակում մասնակի նորոգվել է  թվով 4 տրոլեյբուս, ևս մեկի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ