Գողականները կհավաքվեն Սոչիում. Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի կուրորտային թիվ մեկ քաղաքներից մեկում` Սոչիում նոր “սխոդկայի” են նախապատրաստվում գողական աշխարհի հայտնի դեմքերը` այդ աշխարհում հայտնի Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի գլխավորությամբ:
“Ըստ նույն լուրերի, Սոչիում կայանալիք հավաքի օրակարգում քննարկվելու է հիմնականում Սոչիի հողերի հետ կապված հարցը, որը որոշ քոթեջների, սրճարանների ու հյուրանոցների հետ միասին կարծես թե գտնվում է քրեական հեղինակություններից հայտնիների ու օրենքով գողերի տիրույթում: Սպասվող “բարձր մակարդակի” հանդիպման ժամանակ ոչ պակաս կարեւորագույն հարցերից են լինելու Սոչիում կառուցվող էլիտար շենքերի “վերահսկողության” հետ կապված խնդիրները, որոնք այսպես թե այնպես այս աշխարհի մարդկանց տիրույթով են անցնում:
Ի դեպ, լուրեր են պտտվում նաեւ այն մասին, որ քրեական աշխարհի ամենաազդեցիկ դեմք համարվող Դեդ Հասանը դժվարությամբ է համաձայնել մասնակցելու այդ հավաքին, քանի որ այդ կազմի մեջ լինելու են մարդիկ, որոնց հետ նա դեռ չպարզաբանված խնդիրներ ունի”,- գրում է թերթը: