18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վերացվել է պանրի, թթվասերի որոշ տեսակների արտադրության արգելանքը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. օգոստոսի 14-ի որոշմամբ արգելվել էր Ա/Ձ ՛՛Արմեն Սուքիասյանի՛՛ պանրի արտադրամասի կողմից արտադրված ՛՛Լոռի՛՛ պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը, և միաժամանակ, կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:

 Նկատի ունենալով, որ որոշմամբ տրված առաջադրանքները կատարվել են և ՛՛Լոռի՛՛ պանիր, թթվասեր և մածուն արտադրատեսակների արտադրությունը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին՝ սահմանված արգելանքը Ծառայության պետի 2014 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ վերացվել է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ