11 Հունիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Աշոտյանի վերին հրամանին են սպասում

Նոր ուսումնական տարվա սկզբից մեկնարկեցին դպրոցական խոհանոցին հատուկ ՛՛ինտրիգները՛՛: Մասնավորապես, ահազանգ ստացանք Սյունիքի մարզի դպրոցներից, որտեղ արգելում են դասագրքերը շապիկել լուսանկարներում պատկերված կպչուն շապիկներից:

՛՛3-4 աշակերտ ունենք, ամեն մի դասարանի շապիկին 700-800 դրամ ենք տվել: Հիմա ասում են գիրքը փչանում է: Ոնց կարող է նման բան լինել: Նախկինում, որ արդուկով էին շապիկում, չէր լինում, ինչ են նոր բաներ հորինում՛՛,- նշեցին Henaran.am-ի խմբագրություն ահազանգած ծնողները:

Նրանք կես կատակ կես լուրջ մեր միջոցով խնդրեցին Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին՝ վերեւից մի հրաման իջեցնել, որ ՛՛այդ շապիկները չի արգելվում՛՛:

“Հասկանում ենք, հո նախարարը պարապ չի, բայց թող մի հատ սաստի”,-եզրափակեց մեր զրուցակիցը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ