Էրդողանը նախագահական նստավայրը կտեղափոխի նոր շենք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստվում է նախագահի նստավայրը Չանքայա պալատից տեղափոխել այլ վայր, գրում է Ermenihaber.am-ը:
Էրդողանը տեղեկացրել է, որ դեռ մի որոշ ժամանակ կշարունակի բնակվել Չանքայայում: Հետագայում նախատեսվում է նստավայրը տեղափոխել նոր կառուցվող շենք, որը պետք է տրվեր կառավարությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը:
Էրդողանը նշել նաև, որ վարչապետի հետ ծրագրվել է, որ վերջին էլ կտեղափոխվի ներկայիս նախագահական նստավայր՝ Չանքայա:
Տեղեկացնենք, որ Չանքայա պալատը պատկանել է հայ Քասապյան ընտանիքին:
Հայոց ցեղասպանությունից հետո հայերի թողած գույքը, այդ թվում և Չանքայա պալատը իշխանության կողմից բռնազավթվել կամ աճուրդի է հանվել: