23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գեբելսի հայտնի 10 կանոնները, որոնք կիրառում է Փաշինյանը

Politeconomy.org-ը գրում է․ «Օրերս, երբ Փաշինյանը ՀՅԴ-ին համեմատեց վիրուսակիր բացիլների հետ, մարդիկ միանգամից հիշեցին նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Յոզեֆ Գեբելսին, որ Հիտլերի ռեժիմի ամրապնդման համար ձևակերպել էր քարոզչության 10 կանոնները, որոնց կիրառումը պետք է ամրապնդեր Հիտլերի իշխանությունը երկրում: Հիշեցնենք, որ այն ժամանակ Հիտլերը վիրուսակիր բացիլների հետ էր համեմատում իր ընդդիմախոսներին: Սկզբում բացիլներ անվանեց հրեաներին, հետո՝ կոմունիստներին ու սոցիալ-դեմոկրատներին, իսկ հետո՝ նաև իր մյուս հակառակորդներին:

Նացիստ Հիտլերի տոտալիտար մտածողությունը շատ նման է այսօրվա Փաշինյանի մտածողությանը, ով բացի իրենից, այլ քաղաքական սուբյեկտների չի ճանաչում: Իսկ ցանկացած իր ընդդիմախոսի սպառնում է ԱԱԾ-ով և քրեական գործերով:

Վերլուծելով այն ժամանակվա մթնոլորտը՝ կարելի է եզրահանգման գալ, որ Փաշինյանի ամենասիրելի գրքերից կարող էր լինել հենց Գեբելսի այն աշխատությունը, թե ինչպես խաբել և մոլորեցնել մարդկանց սեփական իշխանության ամրապնդման համար:

Եվ այսպես փորձենք հասկանալ, թե ինչ էր առաջարկում Գեբելսը Հիտլերի իշխանության ամրապնդման համար: Գեբելսն առաջ էր քաշել 10 կանոն, որոնց կիրառման արդյունքում գերմանացին մարդուց պետք է դառնար զոմբիացած էակ:

Ներկայացնենք այդ կանոնները և համեմատենք դա Փաշինյանի կողմից օգտագործվող կանոնների հետ:

Կանոն առաջին

Զենքի քանակը առ ոչինչ է, եթե իշխանությունը չի տիրանում մարդկանց հոգիներին:

Կանոն երկրորդ

Պրոպագանդայի միակ նպատակը զանգվածների էմոցիաները խլելը պիտի լինի։

Կանոն երրորդ

Այդ նպատակին հասնելու համար ամեն միջոց պիտի կիրառել: Կարևոր է, որ պրոպագանդայի ազդեցությունն արդյունավետ լինի։

Կանոն չորրորդ

Շատ կարևոր է, որ բացի «սպիտակ», այսինքն՝ ճշմարիտ փաստերի հետ մեկտեղ կիրառվեն նաև «գորշ», այսինքն՝ կիսաճշմարիտ փաստեր, իսկ երբեմն նաև «սև», այսինքն՝ բացահայտ սուտ փաստեր: Այս երեք տեսակի փաստերի համադրության միջոցով կարևոր է կառուցել ուղեղների լվացման արդյունավետ ծրագիր:

Կանոն հինգերորդ

«Սևի», այսինքն՝ սուտի աստիճանն ինչքան մեծ լինի և լայն տարածում ստանա, այնքան շատ մարդ կհավատա այդ ստին: Այստեղ կարևորն այն է, որ այդ համադրությունների արդյունքում մարդիկ հավատան պրոպագանդային:

Կանոն վեցերորդ

Որպեսզի ամբոխը կասկածների մեջ չընկնի, ուղերձները պիտի լինեն չափազանց պարզ ձևով ներկայացված՝ առանց ավելորդ ինտելեկտուալիզմի: «Հիշե՛ք,-նշում էր Գեբելսը,-որ «պրոպագանդայի ամենամեծ թշամին ինտելեկտուալիզմն է»:

Կանոն յոթերորդ

Պրոպագանդան պետք ազդի ոչ թե մարդկանց գիտակցության, այլ զգացմունքների վրա: Իսկ դրա համար պրոպագանդան պետք է լինի վառ և ցայտուն:

Կոնոն ութերորդ

Պրոպագանդայի մեսիջները պետք է հասկանալի լինեն հասարակ մարդու համար: Ավելին, մայրաքաղաքի բնակչի մեսիջը պետք է տարբերվի գավառներում ապրողներից:

Կանոն իններորդ

Անընդատ պետք է գովաբանել և սիրաշահել հասարակ ժողովրդին, նրանց անվանել սիրելի, հարգելի, խելացի մակդիրներով: Միաժամանակ, ժողովրդի հետ միասին պետք է փառաբանել նաև առաջնորդին՝ ցույց տալով, որ «առաջնորդն ու ժողովուրդը նույն բանն են»: Որ «առաջնորդը գործում և աշխատում է բացառապես ժողովրդի համար»:

Նույնացնելով առաջնորդին ու ժողովրդին՝ պետք է բացառել, որ նրանց արանքում գոյություն ունենան այլ քաղաքական սուբյեկտներ: Դրանց պետք է անվանել բացիլներ, ժողովրդի թշնամիներ, քանզի առաջնորդին հակադրվողը չի կարող չհակադրվել նաև ժողովրդին: Եկեղեցու դերը պետք է նվազեցվի, քանզի եկեղեցու նկատմամբ և քրիստոնեական հավատքը պետք է փոխարինվի առաջնորդի հանդեպ հավատքով: Իսկ երկու հավատք թույլ տալ չի կարելի: Հիսուս Քրիստոսի իմաստն ու արժեքը պիտի նվազեցվի, նշվի, որ ժամանակակից Քրիստոսը հենց այսօրվա Առաջնորդն է:

Ընդորում, այս ամենը պետք է ներկայացնել բարձր պաթոսով և նույնիսկ արհեստական հիստերիա մտցնել ելույթներում, որպեսզի շարքային քաղաքացիների զգացմունքների վրա դա ազդի:

Կանոն տասներորդ

Նույն բանը պետք է կրկնել անընդհատ, որպեսզի տեղեկատվական մեծ քանակն ի վերջո վերածվի որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց: Իսկ երբ շատ մարդ են սկսում հավատալ ինչ-որ թեզի, ապա հոտային զգացումը սկսում է կլանել գրեթե բոլորին, և դրան հակադրվելը կդառնա անչափ դժվար:

Ահա այս 10 կանոններով են գործել նացիստները 20-րդ դարի 30-ական թվականներին, երբ կարողացան Բեթհովեն, Մոցարտ, Բախ, Հեգել ծնած ժողովրդին դարձնել մի վայրի ցեղ, որի բարբարոսության արդյունքում սպանվեց մոտ 6 մլն հրեա, 9 մլն գերմանացի, 25 մլն-ից ավելի սլավոն, 600 հազար հայ և այլն:

Հիտլերի, Գեբելսի և մյուս նացիստների դասերը չիմաստավորող ժողովուրդները տեղ չեն կարող ունենալ 21-րդ դարում՝ անկախ նրանից, թե ինչ փաթեթավորմամբ է այս՝ իր բնույթով տոտալիտար և հակամարդկային ուսմունքը ներկայացվում ժողովուրդներին:

Եվրոպական ժողովուրդներն այս դասերն արդեն ուսանել են, ռուսներն իրենց փորձով են անցել, վրացիները տեսան իրենց ֆյուրերին՝ ի դեմս Գամսախուրդիայի, իսկ ադրբեջանցիներն իրենցը՝ ի դեմս Էլչիբեյի: Թե ի՞նչ ավարտ ունեցան նրանք և ի՞նչ վնաս տվեցին իրենց ժողովուրդներին, հայտնի է բոլորիս:

Մնում է հասկանանք, թե պատրա՞ստ է արդյոք հայ ժողովուրդն անցնել այդ նույն անպատվաբեր ուղին, որն անցել են մեր հարևանները, անցյալ դարում՝ ռուսներն ու գերմանացիները:

Հավելենք, որ Գեբելսի այս 10 կանոնների մասին վաղուց հայտնի է բոլոր քաղաքակիրթ ժողովուրդներին:

Մնում է հասկանալ, թե հայ ժողովուրդը մտնո՞ւմ է այդ քաղաքակիրթ ժողովուրդների շարքի մեջ, թե ոչ: Որից էլ հայտնի կդառնա, թե ի՞նչ ճակատագիր է սպասվելու մեզ մոտ ապագայում:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ