25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ձեր հռչակած կորոնավիրուսի պատերազմում պատասխանատուները մարտը մարտի ետևից պարտության են մատնվում, օրվա հրամայական պետք է դառնա «հրամանատարների» հեռացումը․ Արշավիր Ղարամյանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Արցախի ԱԽ նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան գրառմամբ պատասխանել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։

 

«Պատասխան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին

Պարոն նախկին գերագույն գլխավոր հրամանատար, հավանաբար Դուք տեղյակ եք, որ պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամանատարական կազմին առնվազն հեռացնում են զբաղեցրած պաշտոններից:

Հաշվի առնելով, որ Դուք ինքներդ եք կորոնավիրուսի դեմ պայքարը հռչակել որպես պատերազմ, իսկ վիճակագրական տվյալների վրա հենվելով՝ կարելի է փաստել, որ սույն պատերազմում պատասխանատուները մարտը մարտի ետևից պարտության են մատնվում, ուստի օրվա հրամայական պետք է դառնա պատասխանատու «հրամանատարների» հեռացումը և կոմպետենտ մասնագետներով վերջիններիս փոխարինելը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը գրել էր, որ կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին և ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ