24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն»․ Մանուել Մանուկյան

Ակտիվիստ Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում, ըստ օգտատիրոջ ոստիկանները քաղաքացուն բերման են ենթարկում դիմակ չկրելու համար։

«Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն։ Ժողովուրդ ոտքի կանգնեք, սա արդեն անթույլատրելի է, սա ստորություն է, սա կլանիզմից անցնում է։ Տեսեք ինչպես է ոտքը դնում մարդու պարանոցին։ Այս քաղաքացու փոխարեն, կարող ենք լինել մենք յուրաքանչյուրս, այն ինչ արեցին այս քաղաքացու հետ, նույնը կանեն մեզանից յուաքանչյուրի հետ, տեսանյութը հենց նոր է նկարահանվել։ Կոչ եմ անում բոլորիդ միավորվել։

Այս ոստիկանները հենց այս պահին պիտի պատասխանատվության ենթարկվեն։

#Շտապ #Տարածեք»։

Ոստիկանությունից  հայտնեցին, որ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար քաղաքացին վարչական բերման է ենթարկվել, իսկ տեսանյութը կուսումնասիրվի։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքում հետեւյալ գրառումն է արել․

«Սիրելի հայրենակիցներ.

Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:

Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ