13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Տեղեկատվությունը, որին տիրապետոմ եմ, տեղ չի տալիս մտածելու, որ զինված ուժերը որևիցե կերպ թերացել են 2016 թ. ապրիլին. Պաշտպանության փոխնախարար

Բոլոր հայտարարությունները, որոնցով փորձ է արվում ստվեր գցել ապրիլյան մարտական գործողությունների վրա, մեղադրանքներ հնչեցնել տարբեր մակարդակի՝ հիմնավոր և անհիմն, անպատասխան չեն մնա, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ պատասխանելով հարցին՝ հակառակորդը չի՞ ոգևորվում, երբ վարկածներ են շրջանառվում, որ, օրինակ, ապրիլյան պատերազմը կարող էր ներքին պայմանավորվածության հետևանք լինել, կամ, երբ քննիչ հանձնաժողով է ձևավորվում։

«Մենք համապատասխան միջոցներ ենք ձեռք առնելու, որպեսզի այդ հայտարարության հեղինակներն իրավական պատասխանատվության ենթարկվեն՝ ելնելով այդ պահի դրությամբ ՀՀ անվտանգության և պաշտպանողականության շահերից», – ասաց Գաբրիել Բալայանը։

Փոխնախարարը նշեց՝ քննիչ հանձնաժողովը վաղն ավարտում է աշխատանքները։

«Համոզված եմ, որ զինված ուժերի գործողությունների մասով շատ հետաքրքիր եզրահանգումներ են անելու, որովհետև այն տեղեկատվությանը, որ ես տիրապետոմ եմ, տեղ չի տալիս մտածելու, որ զինված ուժերը որևիցե կերպ թերացել են», – ասաց բալայանը։
 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ