«Սա ամբողջ համակարգի և քաղաքացիների բազմամսյա ջանքերի արդյունքն է». Մոնտենեգրոն պաշտոնապես հայտարարել է երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին
Մոնտենեգրոյի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին, տեղեկացնում է eadaily.com կայքը` հղում տալով Մոնտենեգրոյի կառավարության հաղորդագրությանը:
«Մոնտենեգրոյում հայտարարվել է COVID-19 համաճարակի ավարտի մասին: Դա ամբողջ համակարգի և մեր քաղաքացիների բազմամսյա ջանքերի արդյունքն է»,-ընդգծել է կառավարությունը:
Իշխանությունները նշել են, որ չեղարկում են որոշ սահմանափակումներ, սակայն այլ երկրներից վիրուսի ներմուծումը կանխելուն ուղղված բոլոր քայլերը կպահպանվեն:
Մոնտենեգրոյում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 324 դեպք, վարակման հետևանքով մահացել է 9 մարդ: