Տիգրան Սարգսյանը նորություն չունի
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եկող տարվա պետբյուջեի քննարկման ժամանակ կառավարության հասցեին հնչած քննադատական գնահատականները բնական է համարում: Այսօր այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ավանդական ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:
“Ես պետք է խնդրեմ, որ դուք նորմալ վերաբերվեք այդ քննադատությանը: Դուք ուզում եք, որ ընդդիմությունը մեզ ոչ թե քննադատի, այլ գովերգի՞ մեր ծրագրերը: Ընդդիմությունը հենց նրա համար է, որ քննադատի”,-նշել է վարչապետը:
Տիգրան Սարգսյանն ասաց նաեւ, ո ր պատգամավորների գրավոր առաջարկությունները կքննարկվեն եւ չի բացառվում, որ դրանցից շատերը կառավարության համար ընդունելի կլինեն:
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ նորություն կա իր պաշտոնանկությունից, Տիգրան Սարգսյանը ժպիտով արձագանքեց, թե ինքը նորություն չունի:
Անդրադառնալով այն դիտարկմանը, թե ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը նույն ժամանակահատվածում արձակուրդ գնացին, Տիգրան Սարգսյանը նշեց, որ այստեղ արտառոց որուէ բան չկա եւ նման նախադեպեր եղել են: