23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը գրում է․

«Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է

Հայտնի խոսք կա՝ հարևանի հարսը միշտ ավելի սիրուն է լինում։ Սա ուղղակի և փոխաբերական իմաստ ունի։

Որոշ մարդկանց էությունն այնպիսին է, որ նրանք հակված են չգնահատել ու տիրություն չանել սեփականը և մտածել, որ միշտ լավ է այնտեղ, ուր իրենք չկան, որ ուրիշների մոտ ամեն ինչ կարգին է, իսկ իրենց մոտ՝ ոչ, որ սեփական տանը մարգարեներ չկան, իսկ դրսում՝ ինչքան ասես։ Դա, իհարկե, սխալ մոտեցում է։

Կան, սակայն, դեպքեր, երբ հարևանի «հարսն» իրոք լավն է, քան քո «փողոցայինը»։ Թվերի ու փաստերի դեմ ոչինչ չես կարող անել։ Տվյալ դեպքում նկատի ունեմ Վրաստանի վարչապետի ու նրա գլխավորած գործադիր մարմնի հակահամաճարակային քաղաքականությունը։

Վրաստանի կառավարությունը, մեր օրերի բառակույտով ասած, շատ «սև» է ու հակահեղափոխական։

Նրանք կարծես Նիկոլ Փաշինյանի կառավարության ինադու գործեն։ Հերիք չէ կորոնավիրուսի դեմ պայքարում են տասնապատիկ բարձր արդյունավետությամբ, դեռ մի բան էլ կարողացան ռուսական գազի գնի 15–տոկոսանոց իջեցում ապահովել։ Դիմակների էժանությունն էլ ձեզ փեշքեշ։

Ասե՛ք, որ հարևանի «հարսը» տվյալ դեպքում իսկականից սիրուն է մերինից։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ