30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հավանական է, որ ապրիլի 24-ին ”Թուրքիան” կգա Հայաստան

‘’Մինչև 2015 թվականը Հայկական հարցում որևէ նոր քայլ չի լինի’’,-այսօր` սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք արտահայտեց հրապարակախոս, տարածաշրջանային փորձագետ Սարգիս Հացպանյանը:

‘’Ես չեմ սպասում, որ իրենք հայկական հարցում որևէ նոր քայլ անեն: Թուրքիայի հանրապետությունը սքանչելի դիվանագիտական կորպուս ունի, որը զբաղվում է շատ լուրջ աշխատանքներով: Իրենք լուրջ վտանգ են տեսնում 2015-ին և դրան ընդառաջ պատրաստում են իրենց քայլերը՝ այսպես ասաց ‘’հայամետ’’: Էտ մանր-մունր փշրանքներով հայերին կարող ես ‘’կուտը տալ’’’’ – ասաց Հացպանյանը:

Ըստ նրա՝ Թուրքիան նաև չի կարող հայկական հարցում լուրջ տեղաշարժեր գրանցել` զգուշանալով երկրի ազգայնամոլ հատվածից:

Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին նորընտիր նախագահ Էրդողանի այցելությանը Հայաստան, ապա փորձագետը նկատեց.’’Եկող տարի հավանականությունը շատ մեծ է, որ թուրք իշխանությունների ամենաերևելի դեմքերը կլինեն Հայաստանում’’:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ