08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Զուրաբյանը վերծանում է ինքն իրեն /վիդեո/

Երեկ լրագրողների հետ հանդիպմանը  ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ասել էր, որ հաշվի առնելով ԱԺ ԲՀԿ, ՀՅԴ եւ “Ժառանգություն” խմբակցությունների հետ համատեղ խորհրդակցությունները, որոշել են “Հարսնաքար”-ի գործով ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրել, ստեղծել համապատասխան հանձնաժողով, որը կհետեւի գործի քննության ընթացքին: Լեւոն Զուրաբյանը համապատասխան ձեւաթղթի տակ ստորագրել ցանկացող պատգամավորներին կոչ էր արել միանալ նախաձեռնությանը, որն այդպես էլ կյանքի չկոչվեց, քանի որ անհրաժեշտ 44 ստորագրությունը  չհաջողվեց հավաքել:

Ուշագրավ է, որ երեկ մեզ հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքել էր համատեղ խորհրդակցությունների մասին ՀԱԿ համակարգողի հայտարարությունը եւ նշել, որ այս նախաձեռնությունը բացառապես ՀԱԿ-ինն է:

Henaran.am-ն այսօր Լեւոն Զուրաբյանին խնդրել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը:  ՀԱԿ համակարգողը պարզաբանել է, թե իր խոսքերն “աղավաղել” ենք:

Կից տեսանյութում ներկայացնում ենք Լեւոն Զուրաբյանի պարզաբանումը` առանց մեկնաբանության, ինչպես նաեւ երեկվա ասուլիսի` տվյալ հատվածը, որտեղ Լեւոն Զուրաբյանը հայտարարում է նախաձեռնության մասին եւ այդպես էլ չի հստակենցում, թե ի վերջո, ով է նախաձեռնության հեղինակը: Եզրակացությունները թողնում ենք ընթերցողին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ