25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ականներն էլ են վտանգել մարդու առողջությունը. Առավոտ

ԱԺ արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ կարո՞ղ ենք ասել, թե ԲՀԿ-ն իրականում որ դաշտում է գործում: Այս հարցի պատասխանը “Առավոտ”-ի թղթակաիցը փորձեց ստանալ “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանից: պատասխանեց. “Ես շատ եմ ցավում, որ միայն անդրադառնում եք այս նախաձեռնությանը: ԲՀԿ-ն օրեր առաջ քվեարկեց կողմ Սեւանա լճից ջրի բաց թողնմանը, դա մեծ տնտեսական խնդիր էր: Եթե ԲՀԿ-ն իրապես դեմ էր կառավարությանը, սա կառավարության ապաշնորհ ծրագրի եւ ապաշնորհ կառավարման հետեւանք էր, երբ Սեւանա լճից նորից  ջուր են ցանկանում բաց թողնել: Հետեւաբար, եթե նրանք կողմ են քվեարկում, ապա ամեն ինչ մեզ համար պարզ է:

Ես մյուս կողմից էլ կարող եմ ասել, որ այո, ԲՀԿ-ի մեջ էլ կան անձինք, ովքեր առնչություն են ունեցել հանցագործությունների հետ, որով վտանգել են մարդու կյանքը եւ առողջությունը, հետեւաբար այդ մարդիկ  ինչպե՞ս կարող են գալ եւ իրենց համաձայնությունը տալ:

Բայց սա միայն ԲՀԿ-ի խնդիրը չէ, սա համակարգային խնդիր է, եւ այս նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ է դրվել, պետք է զորակցություն ստանա ոչ թե ԲՀԿ խմբակցությունից, այլ բոլոր մարդիկ, ովքեր  ներկայացնում են մեր հասարակությանը ԱԺ-ում` լինեն ՀՀԿ-ական, ԲՀԿ-ական կամ այլ կուսակցությունների անդամներ, նրանք պետք է  իրենց քաղաքացիական պարտքը հայտնելով` գային եւ միանային այս նախաձեռնությանը: Իրենք լինեին նախաձեռնող”,-ասել է Փոստանջյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ