Հրաչ Ջաբրայանի նախաձեռնությանը մասնակցելու են Կանադայի դեսպանն ու Սյունիքի մարզպետը/վիդեո/
“Դանդի Փրիշս Մեթալս Կապան” ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը սեպտեմբերի 7-ին Տորոնտոյում համաժողով է կազմակերպել, որին մասնակցելու են կանդադահայ գործարարներ, “Դանդի Փրիշս Մեթալս”-ի բաժնետերերը, հայ համայնքի ներկայացուցիչներ, հայ հոգեւորականներ, Կանադայի աշխատանքի նախարարը, Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Եգանյանը:
Համաժողովին հրավիրված եւ ելույթ է ունենալու նաեւ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Henarana.am-ի հետ զրույցում “Դանդի Փրիշս Մեթալս Կապան”-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը ասաց, որ համաժողովի նպատակը ինչպես Հայաստանում հանքարդյունաբերության զարգացման հեռանկարների քննարկումն է, այնպես էլ հայրենիքում ներդրողների թիվը ավելացնելն է:
Ի դեպ, Հրաչ Ջաբրայանը Henaran.am-ին ներկայացրեց նաեւ փոքրիկ տեսանյութ, որով համառոտ ամփոփված է ընկերության աշխատանքը: