Ռոբին Ուիլիամսը կախվել է
Ըստ դատաբժշկական փորձաքննության արդյունքների՝ Ռոբին Ուիլիամսը մահացել է շնչահեղձությունից, ինչը առաջացել է կախվելու հետեւանքով:
Ըստ հարցաքննվածների՝ Ուիլիամսին վերջին անգամ տեսել են կնոջ հետ, օգոստոսի 10-ին, ժամը 20:30-ի մոտակայքում: Ինչպես արդեն հայտնել էին՝ հաջորդ օրը առավոտյան ժամը 11:45-ի մոտակայքում նրան գտել էին իր տանը՝ մահացած:
Քննիչի խոսքերով՝ Ուիլիամսին գտել են նստած վիճակում՝ պարանոցից գոտիով կախված: Բացի դրանից, նրա մոտ հայտաբերվել է գրպանի դանակ եւ պարանոցի շրջանում դանակի մակերեսային հետքեր:
Երբ քննիչին լրագրողներից մեկը հարցրել է, արդյոք Ուիլիամսը երկտող չի թողել, քննիչը պատասխանել է, որ այժմ չեն պատրաստվում քննարկել երկտողը: Նա նաեւ նշել է, որ անկախ ամեն ինչից, սա շատ կարեւոր դեպք է եւ անկախ ինքնասպանություն մատնանշող ապացույցներից, սպասում են փորձաքննության ամբողջական ավարտին, ինչը ցույց կտա արդյոք Ռոբինի արյունատար համակարգում առկա են եղել օտար նյութեր թե ոչ: