25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճանաչողական այցով Արցախում են

Ճանաչողական այցով Արցախում են գտնվում Հարավային Կորեայից միջազգային երիտասարդական խաղաղության խմբի ներկայացուցիչները: Ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանում քաղաքական գործընթացներին ծանոթանալու նպատակով Արցախ ժամանած հյուրերը տարբեր հանդիպումների միջոցով ուզում են պարզել, թե իրենց գրասենյակը ինչ դերակատարություն կարող է ունենալ Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործընթացում:

Այսօր հյուրերը հանդիպել են  Արցախի գործադիր իշխանության ղեկավար Արա Հարությունյանի հետ: Հանդիպմանը նրանք հետաքրքրվել են Արցախի կառավարության գործունեությամբ, ներքին եւ արտաքին քաղաքական ու տնտեսական խնդիրներով: Կորեացի հյուրերը վարչապետին հրավիրել են մասնակցելու սեպտեմբերի 15-19-ը Սեուլում կայանալիք միջազգային համաժողովին, որին հրավիրված են նաեւ նախկին եւ ներկա նախագահներ ու վարչապետներ, քաղակական, կրոնական միջազգային կազմակերպությունների եւ տեղեկատվական  դաշտի ներկայացուցիչներ տարբեր երկրներից:

Նշենք, որ Միջազգային երիտասարդական խաղաղության խումբը 251 երիտասարդական կազմակերպությունների եւ համալսարանների միավորում է 72  երկրից: 

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ

հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ