17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստորագրություններ Սաակաշվիլիի դեմ` Թբիլիսիի փողոցներում

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցներում նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վաղաժամ պաշտոնանկ անելու նպատակով ստորագրահավաք է ընթանում: Ակցիան կազմակերպել է “Միաբանություն` հանուն մարդու իրավունքների” ոչ կառավարական կազմակերպությունը` հասարակական ակնառու գործիչների աջակցությամբ, գրում է “Взгляд”-ը:

Կազմակերպությունը մտադիր է 200 հազար ստորագրություն հավաքել, որպեսզի դրանք հանձնվեն խորհրդարանին, որից հետո օրենսդիրները պետք է քննարկեն այդ հարցը: Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան 2013-ի աշնանը, սակայն նախաձեռնողները կարծում են, որ Սաակաշվիլիի եւս մեկ տարվա պաշտոնավարումը կվնասի Վրաստանին:

Ստորագրահավաքը շատ ակտիվորեն է ընթանում: Կազմակերպության ներկայացուցիչները պնդում են, որ այս ակցիայով Վրաստանի ‘բարոյական սահմանադրությունն են գրում”:

Ակցիային են միացել մշակույթի մի շարք ականավոր գործիչներ, որոնք արդեն իսկ ստորագրել են փաստաթուղթը կազմակեպության գրասենյակում, որից հետո կամավորները բլանկներով դուրս են եկել փողոցներ` ստորագրահավաքը դրսում շարունակելու նպատակով:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ