14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Պատերազմական իրավիճակում Ալեն Սիմոնյանի կայքը տարածում էր մեր թշնամու թիվ 1 զինվորականի խոսքը. Տիգրան Քոչարյան

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լավ, որ սենց գնաց, մի բան էլ ես պատմեմ։

Ալեն Սիմոնյան, բա ուղիղ եթերումդ ինչի՞ չես ասում, որ հոդվածի համար 2016 թվի ապրիլին քեզ այցելեց Արթուր Դանիելյանը ու պահանջեց այն արարատ.նյուզ կայքից հեռացնել։

Ես կասեմ։ Քո քշած կայքում, ապրիլյան պատերազմի ընթացքում, դրվել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարի ուղիղ խոսքը։

Առանց չակերտների։ Առանց որևէ մեկնաբանության մեր կողմից։

Փաստորեն պատերազմական իրավիճակում, ապրիլ-մայիսյան թեժ օրերին, քո տնօրինած կայքը տարածում էր մեր թշնամու թիվ 1 զինվորականի խոսքը։

Ինչի համար էլ քեզ սկզբից մարդավարի ասվեց, որ այդ նյութը պետք է հեռացվի։ Ու քո անհասկանալի մերժումից հետո, եղավ այն ինչ եղավ։

Ասում ես, սաղ ասա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ