Հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման
Մոսկվայի Տրոիցկի դատարանը մեղավոր է ճանաչել վարորդ Հրաչյա Հարությունյանին, ով 2013 թվականի հուլիսի 13-ին` Պոդոլսկի մոտակայքում իր վարած “ԿամԱԶ”-ով բախվել էր ուղեւորափոխադրող ավտոբուսի: Վթարի հետեւանքով մահացել էր 18 մարդ, վիրավորվել 60-ից ավելի մարդ:
Քննությունը պարզել էր, որ բեռնատարի արգելակները վատ են աշխատել, եւ Հարությունյանը տեղյակ է եղել այդ մասին: Հարությունյանը դատապարտվեց 6 տարի 9 ամիս ազատազրկման, պատիժը կրելու է ընդհանուր ռեժիմի գաղութում:
Իր վերջին խոսքում Հրաչյա Հարությունյանը խորապես զղջացել էր պատահածի համար եւ ցավակցեց այս ողբերգական իրադարձության հետ կապված մարդկանց:
Հարությունյանին նաեւ դատապարտել են 1 տարվա փորձաշրջանի, արգելել պատիժը կրելուց հետո 3 տարի մեքենա վարել:
Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատավամիջոցները: