“Սեւան”-ի դատապարտյալները հետաքրքրվել են պայմանական վաղաժամկետ ազատումից
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/sevan_gaxut_1407166140.jpg)
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը օգոստոսի 4-ին այցելել է ՀՀ ԱՆ “Սեւան” քրեակատարողական հիմնարկ: Նախարարը ծանոթացել է հիմնարկի շենքային պայմաններին, այցելել է բնակելի գոտի:
Ուսումնասիրելով քրեակատարողական հիմնարկի արգելագոտու հարակից տարածքը՝ նախարարը հաձնարարականներ է տվել այն վերանորոգելու վերաբերյալ:
Շրջայցին մասնակցող շինարարը տեղում ծանոթացել է սպասվող շինարարական աշխատանքների ծավալին, կատարել անհրաժեշտ չափագրումներ առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
Նախարարը նաեւ զրուցել է հիմնարկում պահվող դատապարտյալների հետ, ովքեր հիմնականում հարցեր են ուղղել պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ: