13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Սրբապղծությունը ցավոք բնորոշ է գործող իշխանության մի շարք ներկայացուցիչներին». Արտակ Զաքարյան

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սրբապղծությունը ցավոք բնորոշ է գործող իշխանության մի շարք ներկայացուցիչներին:

Դրա դրսևերումներից մեկն էլ հայոց եկեղեցու դեմ վնգստալու նրանց պատրաստակամությունն է։

Վեհափառ տեր,
այնուամենայնիվ վստահ եմ, որ քրիստոնեական սիրով և ողորմածությամբ՝ Ձեր հայրապետական օրհնանքից բաժին կհանեք նաև եղեկեցու և Ձերդ սրբության դեմ վայրահաչողներին։ Քանզի նրանք կյանքում գոյություն ունեն թյուրիմացաբար, պաշտոններ են զբաղեցնում դժբախտ պատահականության արդյունքում, և խիստ ժամանակավոր են։

Իսկ Հայ ժողովուրդը, իր քրիստոնեական հավատքն ու հայոց եկեղեցին հավերժ են։ Աստված պահապան մեր Երկրին, Ժողովրդին և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ