27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոխարժեքն ու գազի գինը

Դոլար-դրամ հարաբերակցությունը որոշ անհանգստություն է առաջացրել, բայց դրա համար լուրջ հիմքեր չկան: Լողացող կուրսի պայմաններում տեղի է ունեմում ազգային արժույթի եւ արտարժույթի կարգավորման գործընթաց: Այսօր անդրադառնալով դոլոար-դրամ փոխարժեքի տատանումներին, ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Դոլարի արժեւորումը, նրա խոսքով, իրական պատկերի ֆիսկալ արտացոլումն է: “Սա կարող է անհանգստացնել ներկրողներին, ովքեր իրենց գործունեությունն իրականացնում են դոլարի միջոցով, իսկ ներքին արտադրողի համար դա դրական կարող է ազդել, խթանել մրցունակությունը”,-ասել է Վարդան Բոստանջյանը: ԿԲ-ն, նրա խոսքով, կարգավորում է այդ փոխարժեքների փոխհարաբերակցությունը պատշաճորեն:

ՀՀ-ում վերջին ամիսներին նկատվող տատանումները Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ,  գնաճային լուրջ ճնշումների չհանգեցրին գոնե առաջին անհրաժեշտության ապրանքների համար: Նրա խոսքով, չափավոր գնաճը տնտեսական զարգացման համար նպաստավոր կարող է լինել: ԿԲ-ն, ըստ բանախոսի, միայնակ իր գործիքակազմով ի զորու չէ գնաճային կայունություն պահպանել , քանի որ մեծ նշանակություն ունի նաեւ տնտեսական ընդհանուր քաղաքականությունը, ուստի երկրի տնտեսական եւ դրամավարկային քաղաքականությունը պետք է կոորդինացված լինի, ինչը կնպաստի գնաճի զսպմանը:

Վարդան Բոստանջյանն անդրադարձել է նաեւ գազի գնի հնարավոր թանկացմանը եւ նշել, որ այդ թանկացումը չի կարող դրական ազդեցութուն ունենալ գնաճի վրա: Նրա խոսքով մեր քաղաքական ղեկավարությունը մինչեւ օրս բավականաչափ աշխատանք է տարել գազի գնի բարձրացումը զսպելու համար, բայց գազը ապրանք է եւ չի կարող չբարձրանալ:

“Կտրուկ գուցե չբարձրանա, հասկանալի է, որ բնակչության մի զգալի հատված լուրջ դժվարություններ կունենա: Բայց ովքեր մեզ վաճառում են գազը, եթե ասեն, որ այդ գնով էլ չեն կարող, մենք պարտավորված ենք այդ մասին ասել բնակչությանը”,-նշել է Վարդան Բոստանջյանը:

Անդրադառնալով ՀՀ արտաքին պարտքին, բանախոսն ասել է, որ արտաքին պարտքի սպասարկման առումով բացասական սցենարներ չեն սպասվում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ