24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Եթե բոլորիս տեղաշարժը վերահսկելու եք, ինչո՞ւ եք ծրագիր պարտադրում․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շուտով մեկնարկելու է ԱԺ արտահերթ նիստը, որում քննարկվելու է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու՝ գործադիրի ներկայացրած նախագիծը։

Ի՞նչ են ուզում անել։ Ուզում են՝

(1) պարտավորեցնել հեռահաղորդության օպերատորներին՝ պետությանը տրամադրելու մեր բոլորիս վերաբերող անձնական տվյալներ՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը և հաղորդակիցների շրջանակը պարզելուն։

(2) պարտավորեցնել ՄԵԶ ԲՈԼՈՐԻՍ ունենալ ինչ-որ սարքեր կամ ինչ-որ ծրագիր՝ ուղղված մեր գտնվելու վայրը, տեղաշարժը, առողջության վիճակը /՞/ պարզելուն։ Ընդ որում այս պարտականության խախտումը հավասարազոր է ինքնամեկուսացման պահանջը խախտելուն՝ 100-200 հզր դրամ տուգանքով։

Նախնական հարցեր.

ա) է եթե մեր բոլորիս տեղաշարժը ու գտնվելու վայրը վերահսկելու եք, էլ ինչու՞ եք մեզ ինչ-որ սարք կամ ծրագիր պարտադրում։

բ) ամրագրված չէ տվյալների տրամադրման ստարտային կետ. օրինակ կարո՞ղ են պահանջել իմ գտնվելու վայրը փետրվարի 29-ին։

գ) մեզ պարտավորեցնելու պահանջը խիստ անհամաչափ է թվում, քանի դեռ որոշակիացված չէ այն անձանց շրջանակը, ում վերաբերում է (օրինակ՝ վարակակիրներ), սահմանված չէ այն կիրառելու եղանակը (անհատական վարչական ակտ) և ամրագրված չէ բողոքարկման հնարավորություն (վարչական և դատական)։

դ) այս դրակոնյան սահմանափակումների կողքին կարելի էր մի քիչ էլ կալանավորվածների մասին մտածել, քրդատ օրենսգրքում ներառել տնային կալանքի խափանման միջոց (կիրառելի դեռևս միայն արտակարգ դրության ժամանակ) և վարույթն իրականացնող մարմիններին պարտավորեցնել քննարկել այդ խափանման միջոցի կիրառելիությունը կալանավորված անձանց նկատմամբ։

Ի գիտություն ընդդիմադիր խմբակցությունների։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ