18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրանի դեսպանը քաղաքաշինության նախարարությունում էր

Քաղաքաշինության ոլորտում հայ-իրանական համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսիին:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝  շնորհավորել է Ն. Սարգսյանին քաղաքաշինության նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ:

Դեսպանը նշել է, որ թեպետ Հայ-իրանական միջկառավարական համատեղ համաժողովների շրջանակներում հստակ սահմանված դրույթներ կային քաղաքաշինության բնագավառում երկու երկրների համագործակցության շուրջ, այդ թվում՝ սեյսմակայուն շինարարության նախագծման, շենքերի վերականգնմանն ու սեյսմազինվածության բարձրացման նորագույն եղանակների, ուսուցողական դասընթացների եւ գիտական սեմինարների կազմակերպման, ինչպես նաեւ՝ երկու երկրների պատասխանատուների եւ մասնագետների փոխայցելությունների վերաբերյալ, սակայն  այդ համատեքստում ակնառու արդյունքներ դեռեւս չեն գրանցվել:

Ն. Սարգսյանը նշել է, որ ծանոթ է միջկառավարական հանձնաժողովների կողմից իրականացված աշխատանքներին եւ վստահ է, որ երկուստեք շահագրգռությունների առկայության պարագայում միայն համագործակցությունն արդյունք կունենա: Նա կարեւորել է հատկապես Իրանի հետ համագործակցությունը շինարարական նոր տեխնոլոգիաների բնագավառում, այն մտայնությամբ, որ այսօր Հայաստանում հրատապ խնդիր է ժամանակակից նյութերով կյանքի կոչելու սոցիալական բնակարանաշինությունը: Նա վստահություն է հայտնել, որ կարճ ժամանակ անց գործնական հարաբերությունների արդյունքում արդեն կոնկրետ ծրագրեր կլինեն ներդրումային, գիտական, կրթական եւ նոր տեխնոլոգիաների մասով:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպան Ռեիսին փոխանցել է ԻԻՀ ճանապարհաշինության եւ քաղաքաշինության նախարարի ողջույները՝ շեշտելով քաղաքաշինության ոլորտում համագործակցության վերաբերյալ իրանական կողմի պատրաստակամության մասին:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ