Մեկ զոհ, երկու վիրավոր հայկական կողմից
Ըստ Լեռային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:
Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:
Ավելացնենք, որ Ծիծեռնակաբերդում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ բացի մեկ զոհից կա 2 վիրավոր: