24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վիտալի Բալասանյանը կրկնապատկել է արդյունքը՝ գալով առաջին հորիզոնական․ Հարցում

Հեղինակավոր «Хроники Армении» տելեգրամ ալիքըհրապարակել է Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների վերաբերյալ սոցիոլոգիական հարցման նոր տվյալներ։

Սոցիոլոգիական հետազոտության հերթական հրապարակման համաձայն, Արցախի Հանրապետությունում նախագահական մրցավազքի առաջատարը փոփոխվել է։ Առաջին հորիզոնականում 31․8%-ով հայտնվել է Վիտալի Բալասանյանը։ Մրցավազքի նախկին առաջատար Արայիկ Հարությունյանը քվեարկությանը մասնակցել մտադրվածների 27․1% ցուցանիշով հայտնվել է երկրորդ հորիզոնականում։ Մրցավազքի երրորդ տեղում հայտնված Մասիս Մայիլյանը նույնպես կորցնում է բնակչության վստահությունը և հավաքում է 16․8%: Ընտրություն կատարելու հարցում չկողմնորոշվածների թիվը նվազել է մինչև 12․1 տոկոս, ևս 1․4 տոկոսը մտադիր են քվեարկել բոլոր թեկնածուների դեմ։

Մյուս 11 թեկնածուները չեն հաղթահարում 5 տոկոսի շեմը։

 

Արայիկ Հարությունյանը մնացել է հակառեյտինգի առաջատարը։ «Թեկնածուներից ո՞ւմ օգտին ոչ մի դեպքում չեք քվեարկի» հարցը ստանալիս հարցվածների 18․7 տոկոսը տվել է նրա անունը։ Մասիս Մայիլյանի հակառեյտինգը կազմել է 5․9 տոկոս։ Մյուս թեկնածուների հակառեյտինգները չեն գերազանցում 2 տոկոսը։ Մայիլյանի և Հարությունյանի կուսակցությունների վարկանիշները գրեթե համընկնում են նրանց ղեկավարների ցուցանիշների հետ։ «Նոր Արցախ»-ը և «Միացյալ Հայրենիքը», որոնք աջակցում են Մայիլյանին, հավաքում են համապատասխանաբար 8․5 և 8․3 տոկոս։ Ոչ մի այլ կուսակցություն չի հաղթահարում 5 տոկոսի շեմը։

Հետազոտությունն անց է կացվել փողոցում կատարվող հարցումների մեթոդով։ Հարցումներին մասնակցել է 290 անձ, հաշվի են առնվել մասնակցողների՝ ընտրություններին մասնակցելու մտադրությունները։ Հաշվի չեն առել նրանց պատասխանները, ովքեր չեն պատրաստվում մասնակցել ընտրություններին։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ