Մենք չունենք օրավարձով աշխատող քաղաքացիներ. Նիկոլ Փաշինյան
Մենք, արդեն 1,5 տարի է, մարդկանց կոչ ենք անում գրանցվել իրենց աշխատատեղերում, լինել օրինական դաշտում, գրանցել իրենց եկամուտներն ու վճարել հարկերը, իսկ Հայաստանում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի. կան գրանցված և չգրանցված աշխատողներ, որոնք հիմա՝ այս իրավիճակում, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը. Այսօր Ազգային ժողովում հնչած հարցին ի պատասխան՝ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ստվերում աշխատող այն քաղաքացիները, որոնք ժամանակին ասել էին, որ «թքած ունեն կառավարության որոշումների վրա, հիմա ունենալու են խնդիրներ»:
Փաշինյանը, սակայն, ընդգծեց՝ քանի որ այդ քաղաքացիները նույնպես ՀՀ քաղաքացիներ են, ուստի պետությունը չի կարող նրանց անտեսել, հիմա իրենք պետք է քայլեր ձեռնարկեն ստվերում աշխատած մարդկանց նույնականացնելու ուղղությամբ:
«Մենք հիմա նրանց գտնելու խնդիր ունենք. մեր կանխավարկածը հետևյալն է՝ իրենք պետք է գրանցված լինեն կա՛մ Փարոս համակարգում, դրանք կարող են նաև լինել մեր այն քաղաքացիները, որոնք դիմել են Փարոս համակագում ընդգրկվելու համար, բայց չեն ընդգրկվել: Այդ քաղաքացիներին գտնելու մեր մյուս տարբերակն այն է, որ գուցե նրանք հաշվառված են՝ որպես գործազուրկ»,- ասաց ՀՀ վարչապետը: