24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լայվ են մտնում, պատմում են՝ ոնց կարելի ա տնից դուրս չգալ, հասկացանք, բա ո՞նց ապրեն․ կառավարությունը ոչինչ չի ասում․ Մարուքյան

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում է, որ արտակարգ դրության պայմաններում մեկ շաբաթ մարդկանց տեղաշարժի խստացումները բազմաթիվ հարցեր են առաջացրել, որոնց պատասխանները իշխանությունները չեն տվել։

Մասնավորապես, Մարուքյանը պնդում է, որ չկա հստակ տեղեկություն, թե ինչպես են այս ժամանակահատվածում ապրելու օրավարձով վարձատրվող անձինք։

«Աշխարհի որևէ երկրում չկա այնպիսի վիճակ, որ մարդկանց ասեն՝ նստեք տանը, և նրանց հացի խնդիրը չլուծեն։ Դրան գումարած՝ կոմունալների վարձերը ուզում են, ցանցերից ասել են՝ չեն անջատի, գազից և ջրից դեռ տեղեկություն չկա, բայց պիտի համալիր լուծումներ տրվեն», – լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարուքյանը։

 
 

Նա ընդգծեց, որ այս պահին Կենտրոնական բանկում հարկատուներն իրենց վճարած հարկերով ունեն 377 մլրդ դրամ, որը ժողովրդի փողն է և թիրախային խմբերին պիտի ուղղվի։

«Հիմա գոնե այն թիրախային խմբին, որոնք օրավարձով էին ապրում և հիմա ապրելու միջոց չունի, պետք ա աջակցի, թե ոչ, որևէ խոսք չկա դրա մասին։ Պատգամավորները, պաշտոնյաները լայվ են մտնում, պատմում են՝ ոնց կարելի ա տնից դուրս չգալ, հասկացանք, բա ո՞նց ապրեն։ Տատիկ, պապիկներին ասվել է 10-12-ը գնան խանութներ, որ մենք չգնանք նրանց չվարակենք, բայց ինչ-որ մեկը հարցրել է՝ տատիկ, պապիկները փո՞ղ ունեն, որ գնան», – նշեց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ-ում մեկ շաբաթով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ