24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ո՞ւմ գործունեությունն է սահմանափակվելու

Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել:

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝

1. Սահմանել, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝

1) Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (այսուհետ՝ ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի՝ սույն որոշման հավելվածով սահմանված տնտեսական գործունեության տեսակների.

2) Սույն որոշման հավելվածով չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը այն դեպքում, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով.

3) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ հանրային սննդի հետ կապված տնտեսական գործունեության այն տեսակների, որոնք իրականացվում են առաքման միջոցով (խոհանոցների գործունեություն), ինչպես նաև՝ պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.21.0»): Թույլատրվում է սույն որոշման հավելվածով տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարանների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.29.1»

-Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ)՝ պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը.

4) Պարետի պահանջով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

5) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ ՏԳՏԴ «96.09.0» ենթադասի (Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում) մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների.

2. Սահմանել, որ սույն որոշմամբ չարգելված, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները.

1) «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով.

2) «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.

3) «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով.

3. ՏԳՏԴ «O» (Պետական կառավարում և պաշտպանություն. Պարտադիր սոցիալական ապահովություն) հատվածի գործունեության հետ կապված կարգավորումները սահմանվում են Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ:

4. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։

5. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝

1) ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն.

2) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

6. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ) ՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

7. Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 23-ի N 13 որոշումը։

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈւՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԱՐԳԵԼՎԱԾ ՏԵՍԱԿՆԵՐԻՑ ԲԱՑԱՌՈւԹՅՈւՆՆԵՐԸ

1. ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:

2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1) «A» – գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

2) «B» – հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

3) «10» – Սննդամթերքի արտադրություն

4) «11» – Խմիչքների արտադրություն

5) «17.22» – Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն

6) «20.13.1» – Հարստացած ուրանի արտադրություն

7) «20.4» – Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն

8) «21» – Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն

9) «24» – Հիմնական մետաղների արտադրություն

10) «25.4» – Զենքի և զինամթերքի արտադրություն

11) «26.6» – Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն

12) «28.9» – Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն

13) «30.4» – Մարտական մեքենաների արտադրություն

14) «32.5» – Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն

15) «33.13.2» – Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում

16) «D» – Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

17) «E» – Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

18) «43.12.2» – Պայթեցման աշխատանքներ

19) «43.12.3» – Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար

20) «43.13» – Հետախուզական հորատում և գայլիկոնում

21) «43.2» – Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ

22) «46.11» – Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

23) «46.12» – Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

24) «46.17» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

25) «46.2» – Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր

26) «46.3» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր

27) «46.45» – Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր

28) «46.46» – Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր

29) «46.7» -Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր

30) «47.1» – Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում

31) «47.2» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

32) «47.3» – Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

33) «47.73» – Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում

34) «47.74» – Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

35) «47.78.3» – Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

36) «47.78.8» – Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

37) «47.81» – Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

38) «49» – Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով

39) «51» – Օդային տրանսպորտի գործունեություն

40) «52» – Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն

41) «53» – Փոստային և սուրհանդակային գործունեություն

42) «55.1» – Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

43) «60» – Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում

44) «61» – Հեռահաղորդակցություն

45) «63» – Տեղեկատվական ծառայությունների մատուցում

46) «K» – ֆինանսական և ապահովագրական գործունեություն

47) «75» – Անասնաբուժական գործունեություն

48) «77.1» – Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ

49) «80» – Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում

50) «81.1» – Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն

51) «81.2» – Մաքրման աշխատանքներ

52) «O» – Պետական կառավարում և պաշտպանություն. Պարտադիր սոցիալական ապահովություն

53) «Q» – Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում

54) «96.01» – Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում

55) «96.03» – Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ

56) «U» – օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ