26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աստված չանի էն օրն ընկնեմ, որ ձեր հաշվին ինքնահաստատվեմ. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին

Մենք պետք է մեզանով և մեր կողմից իջեցված կանոններով օրինակ ծառայենք մեր ժողովրդին. Տեսե՛ք, արտակարգ դրություն ենք հայտարարել, բայց մարդիկ շարունակում են փողոցներում շրջել, վարակակիրների թիվն էլ ամեն օր ավելանում է, պատգամավորներ էլ ունենք, որ Ֆրանսիայից եկել են ու 14 օր չեն էլ մեկուսացվել: Այսօր Ազգային ժողովի հերթական նստաշրջանի մեկնարկին ասաց  ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Եթե մենք լուրջ չենք վերաբերում սրան, ժողովուրդը դրա համար ասում է՝ սուտ բան է ու օրական 40 դեպքով վարակակիրների քանակն ավելանում է: Ես առաջարկում եմ՝ ԱԺ խորհուրդը մնա աշխատի, իսկ մյուսներին տուն ուղարկենք, որովհետև եթե մենք հիմա նիստ անենք, խորհրդարանի 400-700 աշխատող պիտի գա աշխատի և մենք մեզանով վատ օրինակ ենք ծառայում»,- ասաց  Էդմոն Մարուքյանը՝ առաջարկելով 20 րոպեով ընդմիջում վերցնել և այս հարցը քննարկել: 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն ի պատասխան Մարուքյանի հիշեցրեց, որ երեկ տեղի ունեցած խորհրդի նիստում արդեն հայտարարվել է, որ ԱԺ աշխատողներն աշխատանքի են գալու հերթափոխով և, հետևաբար, խոսքը չի վերաբերում 400-700 աշխատակցի մասին, ապա կոչ արեց  քաղաքացիներին՝ չհետևել իրենց օրինակին, իսկ Էդմոն Մարուքյանին՝ չտալ  խնդրին քաղաքական բովանդակություն:

Մխիթար Հայրապետյանին էլ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ ԱԺ խորհրդից հետո վարչապետը երեկ երեկոյան հայտարարություն է արել, և իր այսօրվա առաջարկը բխում է այդ հայտարարությունից, ուստի պետք չէ իր առաջարկ քաղաքականացնել և ինքնահաստատվել այդ առաջարկների հաշվին:

«Մխիթա՛ր ջան, հարցը որ քաղաքականացնում եք, մի հատ մտածեք էլի»,- ասաց Մարուքյանը:

Մխիթար Հայրապետյանը շտապեց պատասխանել էդմոն Մարուքյանին՝ նրան դիմելով «ընկեր ջան», «եղբայր» բառերով:

«Ընկեր ջան, եթե քաղաքական պայմանավորվածության մասին էր, եղբայր, ապա կարելի էր ոչ թե ամբիոնից գալ և ասել, այլ խմբակցությունների ղեկավարներին հրավիրել և ասել, ոչ թե հիմա, երբ, ի դեպ, երեկ «կողմ» եք քվեարկել ու ոչ մի բառ էլ չեք ասել: Հիմա ասում եք, որ ես ինքնահաստատվում եմ ձեր հաշվին. Աստված չանի այդ օրն ընկնեմ, որ ձեր հույսին մնամ»,-ասաց  Հայրապետյանը:

Վիճաբանությանը միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ ընդգծելով, որ պատգամավորն արել է առաջարկ և իրենք դա կարող են քննարկել, հետևաբար՝ կրքերը լարել պետք չէ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ