15 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Արցախում օր օրի իրավիճակը թեժանում է․ Հրապարակ

«Արցախում օր-օրի իրավիճակը թեժանում է։ Եվ պատճառը ոչ թե երկրագունդը պատուհասած կորոնավիրուսն է, այլ մարտի 31-ին կայանալիք խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի պաշտոնին հավակնում է 14 թեկնածու։ Կիրակի օրը լրանում էր թեկնածությունները հանելու ժամկետը, սակայն ոչ մեկը չհանեց։ Իսկ թեկնածուների լեքսիկոնն օր-օրի ավելի է կոշտանում։

Մեր զրույցում Արցախի նախագահի թեկնածու, գեներալ Վիտալի Բալասանյանն ուղիղ տեքստով ասաց, որ Բակո Սահակյանն աջակցում է Արայիկ Հարությունյանին։ Իսկ Նիկոլ Փաշինյանի թեկնածուները երկուսն են՝ Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայիլյան։ Ինչ վերաբերում է իրեն եւ իր հնչեցրած քննադատություններին, ապա կրկնեց․ «․․․այն հայտարարությունները, որ ես ի լուր աշխարհի արել եմ՝ համատեղ բնակության ծրագրի մասին, որեւէ հակափաստարկ առայսօր Հայաստանի եւ Արցախի քաղաքական իշխանության կողմից չեմ լսել, չեմ տեսել։ Ավելին՝ պնդում եմ, որ Բրատիսլավայում, Ժնեւում, Մյունխենում քննարկվել են համատեղ բնակության փաթեթի բոլոր դետալները»:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ