Սահմանափակումները լուծելու փոխարեն ավելի շատ խնդիր են ստեղծելու․ փորձագետ
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց, որ ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում տեղեկատվության տարածման սահմանափակումնեը եղած խնդիրները լուծելու փոխարեն ավելի շատ խնդիրներ են ստեղծելու:
«Եթե ես, կամ ինչ-որ մեկը ցանկանում է խոսել այն մասին, թե ինչ է կատարվում ՀՀ-ում կամ դրանից դուրս վարակի հետ կապված, այդ ամենը, փաստորեն, արգելվում է և դառնում անօրինական: Խնդրահարույց է այն, որ չես կարող խոսել ոչ մի այլ երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ վարակի հետ կապված, քանի որ ստացվում է, որ խուճապ ես տարածում:
Չի թույլատրվում հղում անել նաև լրջագույն աղբյուրներին: Տեղեկատվության սահմանափակումն իշխանության ձեռքում մի գործիք է՝ ցանկացած քննադատություն լռեցնելու համար: Սթափ մարդը երեկվա կառավարության նիստը նայելուց հետո խուճապի զգացողություն կունենար, և այդ ամենը տեղի էր ունենում ուղիղ եթերում։ Նորմալ, ազնիվ աշխատող լրատվամիջոցները, տեղեկատվության սահմանափակման կանոններին հետևելու դեպքում կորցնում են օպերատիվությունը, չեն կարող տալ բացառիկ նյութ՝ սպասելով իշխանության ինֆորմացիոն կետերի տված ինֆորմացիային: Բաց խաղացողները մնում են խաղից դուրս, շահում են ֆեյք-լրատվամիջոցները»։
Մանրամասները՝ տեսանյութում։