13 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Սրանց չի կանգնեցնում անգամ երկրում ստեղծված արտակարգ դրությունը. Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվանից մերձիշխանական «Սիվիլնեթն» ու «Բաղրամյան 26» տելեգրամ ալիքը, այսօր էլ իրեն բինզեսմեն հորջորջող ոմն Ռուբեն Գրիգորյանի կողմից ֆինանսավորվող Armenia.im աղբակույտը կեղծիք են տարածում, թե իբր Կաթողիկոսը լքել է Հայաստանը:

Սրանց չի կանգնեցնում անգամ երկրում ստեղծված արտակարգ դրությունը: Չի կանգնեցնում նույնիսկ հիմա, երբ բոլորը՝ անկախ քաղաքական հայացքներից, պետության շուրջ համախվելու և զսպվածության կոչեր են անում: 

Իշխանության հետ փոխկապակցված էս մանր ժուլիկները անդավաճան են մնում երկիրը հիմքից քանդելու իրենց ավանդական գործելաոճին: Իսկ մեր երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատուները անգամ սրանց զսպելու փորձ չեն անում, որովհետև իրենց ստացած հրահանգներն ու ինտելեկտուալ պոտենցիալը բավարարում է միայն ընդդիմախոսների դեմ ֆեյքային գրոհներ կազմակերպելով:

Կանգնեցրեք էս չկայացած բիզնեսմենիկներին ու իրենց ատելության քարոզը, կանգեցրեք ձեր սիվիլնեթներին, որի աշխատակիցներին արագորեն տեղավորում եք պետական բարձրագույն պաշտոնների: Եվ արագ հերքեք էս զրպարտությունը, քանի որ Կաթողիկոսը Էջմիածնում է:

Հ.Գ. Բոլորս հայտարարել ենք, որ պատրաստ ենք այս իրավիճակում լինել ձեր մեջքին, բայց եթե շարունակեք բացասական ֆոն ստեղծել դաշտում, հավատացնում եմ, դա պտտվելու է ձեր դեմ: Նույնիսկ չկասկածեք»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ