24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առանց ամաչելու պետք է կրենք դիմակներ. Հայկ Մարությանի ուղերձը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքացիներին ուղղված տեսաուղերձ է հրապարակել։

«Սիրելի՛ երեւանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, 

Արդեն տեղյակ եք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարվել է արտակարգ դրություն։ Սա նշանակում է, որ մի շարք սահմանփակումներ են գործելու ամբողջ Հայաստաննում մեկ ամսվա ընթացքում։ Եւ ես ուզում եմտեղեկացնել, որ մենք՝ Երեւանի քաղզաքապետարանը եւ համայքային բոլոր կառույցները այս օրերին աշխատելու ենք եւ կատարելու ենք մեր պարտականությունները՝ ապահովելով մեր քաղաքացների կարիքները։

Մասնավորեցնելով՝ մենք արդեն իսկ մեր ենթակայության բոլոր կազմակերպություններում, ինչպես Երեւանի քաղաքապետարանում, 60-անց եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող բոլոր աշխատողներին ուղարկել ենք տուն եւ նրանք իրենց աշխատանքը շարունակելու են իրենց աշխատանքը տանից՝ թվային եղանակով։ Նաեւ ուզում եմ տեղեկացնել ձեզ, որ «մեկ պատուհան» ծառայությունը այսուհետ գործելու է շատ սեղմ եղանակով եւ ես խնդրում եւ հորդորում եմ ձեզ, որպեսզի բոլոր նամակները, որոնք հնարավոր է ուղարկել անցանց, ուղարկվեն առցանց։ Այս ժամանակահատվածում չեղարկվելու են նաեւ քաղաքացիների բոլոր ընդունելությունները թե՛ քաղաքապետարանում, թե՛ վարչական շրջաններում։

Սիրելի՛ երեւանցիներ, 

Խնդրում եմ այս կարեւոր ժամանակահատվածում ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն, զգոն լինել, պահպանել հիգիենայի կարեւոր կանոնները, առավելագույնս սահմանափակել տեղաշարժը եւ այլ անձանց հետ շփման շրջանակը, զերծ մնալ այլ քաղաքներ մեկնելուց եւ ընդհանրապես հետեւել արտակարգ դրության ռիմի պահանջներին։ Այդ պահանջները ամբողջությամբ հասանելի են համացանցում, yerevan.am կայքում, նաեւ մեր բոլոր սոց․ հարթակներում։

Այս հատվածում կցանկանայի խոսել մեր կենցաղի եւ պահվածքի մասին տվյալ օրերին։ Եթե կան ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ կամ այլ մասշտաբային միջոցառումներ, ճիշտ կլինի տեղափոխել դրանք 30 օր հետո։ Այնուամենայնիվ, եթե կարիք կա անցկացնել հենց հիմա, ապա խնդրում եմ ձեզ, որպեսզի դա անեք տանը եւ միայն նեղ ընտանեկան միջավայրում։ Որպես օրինակ կարող եմ բերել իմ տղայի ծնունդը, որը մենք նշեցինք մի քանի օր առաջ։ Դա արել ենք տանը, եղել ենք միայն ընտանիքի անդամներով։

Ի դեպ, երեխաների մասին։ Եթե մենք փակել ենք դպրոցները, մանկապարտեզները, դա չի նշանակում, որ երեխաները պետք է հավաքվեն իրենց համադասարանցիների մոտ, խաղեր խաղան, ինչ-որ միջոցառումեր անցկացնեն։ Հակառակը՝ այս ամենը արվում է նրա համար, որպեսզի բոլորը նստեն իրենց տանը, այսպես ասած՝ ինքնամեկուսացվեն։ Նաեւ շատ կարեւոր եմ համարում, որ մենք բոլոր հոգ տանենք մեր տարեց հարազատների մասին։

Սա նշանակում է, որ նրանք մաքսիմալ քիչ պետք է դուրս գան տանից եւ քիչ շփվեն այլ անձանց հետ, եթե, օրինակ, պետք է գնումներ կատարեն, ճիշտ կլինի՝ այդ գնումները կատարենք մենք՝ օգնելով նրանց այդ հարցում։ Եւ ընդհանրապես, սիրելի երեւանցիներ, այս օրերի ընթացքում մենք բոլորս պետք է օգնենք իրար, մենք պետք է ցուցաբերենք շատ բարձր սոցիալական պատասխանատվություն, եթե գտնվում ենք մարդաշատ վայրում՝ տրանսպորտում, խանութում, առանց ամաչելու պետք է կրենք դիմակներ։ Դուք սրանով օգնում եք ոչ միայն ձեզ, դուք նաեւ մտածում եք ձեր դիմացինի մասին, ձեր համաքաղաքացու մասին։ 

Ամփոփելով ուզում եմ ասել, որ Երեւանի քաղաքապետարանը այս օրերին 24/7 ռեժիմով շարունակելու է իր աշխատանքը եւ լինելու է ձեր կողքին։ Սիրելի՛ երեւանցիներ, ես վստահ եմ, որ ինչպես միշտ, այս անգամ եւս մենք միասնաբար վճռական եւ իրար օգնելով շատ արագ կանցնենք այս դժվարությունները եւ դուրս կգանք այս ամենից ավելի ուժեղ։ Առողջ եղեք, Աստված ձեզ պահապան»,– ասել է Հայկ Մարությանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ